Հոդվածներ

Ռաուլը խոսել է «Ռեալը» գլխավորելու հեռանկարի մասին
30.05.2021
2040 0

Զինեդին Զիդանի հեռանալուց հետո շատ շշուկներ կան, որ նրան փոխարինելու է «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը:

Իսպանացի մասնագետն անձամբ է անդրադարձել տարածված լուրերին.

«Ապագայում նման բան հնարավոր է, սակայն ոչ հիմա: Ներկայում աշխատում և սովորում եմ ու երջանիկ եմ այս թիմում: Դեռևս 2 տարվա պայմանագիր ունեմ և այդ ընթացքում շարունակելու եմ գլխավորել «Կաստիլյան»»:

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու թեկնածուների թվում նշվում են Կոնտեի, Պոչետինոյի, Ալեգրիի և Լյովի անունները:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված