• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ո՞վ է իրացնելու 11-մետրանոց հարվածը «Ռեալում». Անչելոտին հստակ պատասխան է տվել

Հոդվածներ

Ո՞վ է իրացնելու 11-մետրանոց հարվածը «Ռեալում». Անչելոտին հստակ պատասխան է տվել
22.04.2022
2638 0

Կառլո Անչելոտին հաստատել է, որ 11-մետրանոցի հաստիքային իրացնողը շարունակելու է մնալ Կարիմ Բենզեման:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին 2 անգամ վրիպել էր նշակետից «Օսասունայի» դեմ խաղում:

«Եթե նշանակվի 11-մետրանոց հարված, նշակետին մոտենալու է Բենզեման: Չի սխալվում նա, ով երբեք չի հարվածում: «Օսասունայի» դեմ Կարիմը հիանալի թիմային խաղ ցուցադրեց»,- եզրափակել է իտալացի մասնագետը:

Վիճակագրությունը խոսում է ֆրանսիացու օգտին. 34-ամյա ռմբարկուն 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել 28 անգամ, վրիպել՝ 7:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված