• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Sport Bild․ Քեյնը կարող է ընտրություն կատարել «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև

Հոդվածներ

Sport Bild․ Քեյնը կարող է ընտրություն կատարել «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև
28.09.2025
1078 0

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը կարող է լքել թիմը, հայտնում է Sport Bild-ը։

Աղբյուրի տվյալներով՝ 32-ամյա անգլիացու պայմանագրում առկա է մոտ €68 մլն-ից պակաս գումարի դիմաց գնման կետ, որը կարող է գործածվել, եթե Քեյնը ցանկանա հեռանալ 2026-ի ամռանը։ Նշվում է, որ «Ռեալը» և «Բարսելոնան» լրջորեն դիտարկում են արդեն գալիք ամռանը Քեյնի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիայի» կազմում խփել է 100 գոլ 104 խաղում՝ դառնալով նման ցուցանիշին հասնելու հարցում ամենաարագը XXI դարում թոփ-5 լիգաներում։ Իր հարյուրերորդ գոլը նա խփեց «Վերդերի» դարպասը սեպտեմբերի 26-ին։ Այս մրցաշրջանում Քեյնի ակտիվում կա 14 գոլ և երեք գոլային փոխանցում բոլոր մրցաշարերի յոթ խաղում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված