• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ատալանտայի» հետ հանդիպումը

Հոդվածներ

Բենզեման, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ատալանտայի» հետ հանդիպումը
22.02.2021
1519 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց է թողել «Ռեալի»՝ երեկ կայացած մարզումը:

Ֆրանսիացին խոտածածկի վրա չի մարզվել նույնիսկ անհատական ծրագրով, այդ պատճառով էլ նրա ներկայությունը Բերգամոյում գրեթե բացառված է:

«Վալյադոլիդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո Զինեդին Զիդանն ասել էր, որ եթե Կարիմը 100 տոկոսով պատրաստ չլինի, ապա չի խաղա:

«Ատալանտա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված