• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուբո. «Բոլոր խաղերը կարևոր են, բայց իհարկե «Ռեալի» դեմ հանդիպումը յուրահատուկ է ինձ համար»

Հոդվածներ

Կուբո. «Բոլոր խաղերը կարևոր են, բայց իհարկե «Ռեալի» դեմ հանդիպումը յուրահատուկ է ինձ համար»
13.03.2022
2170 0

Տակե Կուբոն, ով վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Մալյորկայի» կազում, խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ 

«Իմ հիմնական նպատակը միշտ էլ եղել է «Ռեալի» հիմնական թիմի ֆուտբոլիստ դառնալը։ Այն ժամանակ, երբ ակումբը կորոշի հնարավորություն տալ ինձ, ես կփորձեմ ցույց տալ իմ մաքսիմալ հնարավորությունները։ 

Անկեղծ ասած ես հազվադեմ եմ շփվում «Ռեալի» ֆուտբոլիստների հետ։  Այժմ ես «Մալյորկայի» ֆուտբոլիստ եմ և պետք է կենտրոնանամ այստեղ իմ ելույթների վրա։ Բոլոր խաղերն էլ կարևոր են, բայց իհարկե «Ռեալի» դեմ խաղը յուրահատուկ է ինձ համար». նշել է Կուբոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված