Հոդվածներ

Ֆեդե Վալվերդե. «Ռեալի» լավագույն ամառային տրանսֆերը
17.09.2022
2401 0

AS-ի լրագրող Անտոնիո Ռոմերոյի բլոգը։

Ուրուգվայցին տպավորիչ անցկացրեց նախորդ մրցաշրջանի ավարտը, բայց իրականությունն այն է, որ նախքան նրա վերջնական խաղամակարդակի կտրուկը բարելավումը՝ նա այդքան ստաբիլ խաղ չէր ցուցադրում։

Նա մեկնարկային կազմում էր հայտնվում պահեստայինների նստարանից ու չէր կարողանում այդքան մեծ ներգործություն ունենալ խաղի վրա։

Բայց այս մրցաշրջանում Ֆեդեն փոխեց իրերի ընթացքը։ Վինիի հետ միասին նա թիմի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Նրա հիանալի ֆիզիկական տվյալներին ավելացել են տպավորիչ հարվածներն ու առաջատարի որակները, ինչը հետևանք է թիմակիցների ու գլխավոր մարզչի աջակցությանը։

«Լայպցիգի» դեմ խաղում, որտեղ նրա թիմակիցներից շատերը վստահ տեսք չունեին, ուրուգվայցին լի էր հաղթանակի հասնելու ծարավով ու կանգ չառավ մինչև անձամբ չգրավեց մրցակցի դարպասը։

Ֆեդեն օգտագործում է իր կյանքի բացառիկ հնարավորություններից մեկը։ Նա շատ է աշխատում, այդ պատճառով էլ գիտի, որ հաջողության է հասնելու։ Միևնույն ժամանակ, երբ նախապատվությունը տալիս էին ուրիշներին, նա կրճտացնում էր ատամներն ու աշխատում երկու անգամ ավելի շատ, որ մեկնարկային կազմում տեղ գտնի։

Եվ ահա, Վալվերդեն մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ է։ Նրա աճն ու պայծառ գլուխը թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկա 5 տարում մենք կտեսնենք կիսապաշտպանի, որը հավասարակշռությունից հանում է մրցակցին։


Ամենակարդացված