«Ռեալի» նախկին պաշտպան Խեսուս Վալեխոն խոսել է ֆուտբոլիստների շրջանում սմարթֆոնների չարաշահման վերաբերյալ։
– Դուք ասել եք, որ սոցիալական ցանցերը դեհումանիզացնում են ֆուտբոլը։ Ի՞նչ նկատի ունեք։
– Ես եղել եմ հանդերձարաններում, որտեղ բջջային հեռախոսները նույնիսկ ֆիզիոթերապևտների սենյակներում կային։ Կարծում եմ՝ մեզ շատ զգույշ պետք է լինել։ Ես ունեմ իմ օրվա կարգապահությունը, որը գրեթե այլոց մոտ չեմ նկատում․ հենց գալիս եմ մարզման, հեռախոսը թողնում եմ պահարանում և կենտրոնանում թիմի առօրյա կյանքին։ Իմ հեռախոսում ավելի հետաքրքիր բան չկա, քան իմ թիմն է։ Չեմ կարծում, թե մենք այդքան ժամեր ենք աշխատում, որ ամբողջ օրը պետք է նստենք հեռախոսի մեջ։
– Դուք դարձել եք սոցիալական ցանցերում մեմերի ու քննադատության թիրախ։ Դա ինչպես է ազդել ձեր վրա։
– Ես սոցիալական ցանցերը օգտագործում եմ միայն իմ հաղորդագրությունները հրապարակելու համար և ոչ ավելին։ Մենք նաև պետք է երկրպագուներին տեղեկատվություն տրամադրենք ու նրանց պատմենք մեր առօրյա կյանքի մասին։ Դա ինձ դուր է գալիս, բայց ես շատ ժամանակ չեմ ծախսում մեկնաբանություններ կարդալու վրա։ Կարծում եմ՝ դա չի օգնում, ժամանակի կորուստ է և ոչ մի օգուտ չի բերում, – ասել է «Ռեալի» նախկին պաշտպանը, որն այժմ հանդես է գալիս «Ալբասետեում»։
Fanat, Realmadrid.am