Հոդվածներ

«Լացիոն» հետաքրքրված է Լուկաս Վասկեսի ծառայություններով
03.07.2023
1318 0

Il Messaggero-ի փոխանցմամբ, «Լացիոն» հետաքրքրված է Լուկաս Վասկեսի ծառայություններով։

Չնայած այն ամենին, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալի» հիմնական կազմում տեղ չունի, այնուամենայնիվ նա նա ցանկություն չունի հեռանալ մադրիդյան ակումբից։  

32-ամյա ֆուտբոլիստը հիմնականում Դանի Կարվախալի փոխարինողն է և նախորդ մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 30 հանդիպման։ 

Ներկա պահին Վասկեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 8 մլն եվրո, սակայն խնդիրը նրա բարձր աշխատավարձն է։ Վերջինս «Արքայական» ակումբի կազմում տարեկան 8 մլն եվրո է վաստակում, իսկ այլ ակումբ տեղափոխվելու դեպքում նա ստիպված է լինելու հանդես գալ ավելի համեստ աշխատավարձով։ Լուկասի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված