Հոդվածներ

Կարվախալ․ «Ես կլքեմ «Ռեալ Մադրիդը» միայն այդ դեպքում»
16.09.2024
2396 0

«Արքայական ակումբի» փոխավագի նախախաղային մամուլի ասուլիսը

«Բոլորս գիտենք, որ Չեմպիոնների լիգա նշանակում է «Ռեալ Մադրիդ»։ Մեր առավելագույնը կներդնենք՝ այդ թվում մրցաշարի առաջին խաղում, որը միշտ կարևոր է։ Վաղը մեզ սպասվում է նոր մրցակից՝ «Շտուտգարտը», և ես սպասում եմ, որ նրանց դուր կա մեր ստադիոնը և առաջիկա խաղը»։

«Վինիսիուսի գոլի տոնումը «Սոսիեդադի» դե՞մ, մենք բոլորս լսեցինք նրա հասցեին վիրավորանքներ ստադիոնում։ Եթե դու սադրում ես՝ պատասխան ես ստանում։

Ինչ վերաբերվում է Վինիսիուսի թեմային, ապա ես միշտ հստակ արտահայտել եմ իմ կարծիքը՝ որպես «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ավագներից մեկը, ես խտրականապես դեմ եմ ռասիզմին և մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի նման բան չլինի խաղադաշտում»։

«Իմ ապագա՞ն, ես կհեռանամ «Ռեալ Մադրիդից» երբ հասկանամ, որ այլևս չեմ համապատասխանում այդ թիմի խաղամակարդակին։ Պայմանագրի երկարաձգումը թողնում եմ ակումբի հայեցողությանը, ես ամեն ինչին համաձայն եմ, խնդիր չկա»։

«Ոսկե գնդա՞կ», նախորդ մրցաշրջանը իդեալական ստացվեց ինձ համար և ինչու՞ ես չպետք է հավակնեմ այդ մրցանակին։ Այն նվաճելը իդեալական պահ կլիներ, սակայն հավակնորդն լինելն էլ արդեն հաջողություն է»։

«Կխնդրեի՞ ես խորհուրդ Մբապեից։ Նա առաջին անգամ չէ, որ մասնակցում է եվրագավաթային մրցաշարի, բայց վստահ եմ, որ վաղվա օրը ընդմիշտ կհիշի»։

«Բելինգեմը շարք է վերադարձել և դա ֆանտաստիկ նորություն է բոլորիս համար։ Մենք ուրախ ենք, որ վաղը նա մեզ հետ է լինելու»։

«Միլիտաոն քերծվածք է ստացել։ Կենտրոնական պաշտպանի դիրքում ես ինձ հարմարավետ չեմ զգում, բայց ես արդեն խաղացել եմ այնտեղ և անհրաժեշտության դեպքում կրկին կխաղամ, խնդիր չկա»։


Ամենակարդացված