Հոդվածներ

Անչելոտին ասել է, թե որ դեպքում «Ռեալը» դուրս կգա եզրափակիչ
27.04.2022
4767 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՉԼ-ի կիսաեզրափակիչի՝ «Սիթիի» դեմ առաջին հանդիպման մասին:

«Առաջին խաղում ոչ այդքան լավ արդյունք ունեցանք: Բաց թողեցինք 4 գոլ՝ պաշտպանվելով բավական վատ: «Սիթին» շատ ուժեղ հակառակորդ է, սակայն կարողացանք անհրաժեշտ մրցակցություն ապահովել:

Լավագույն պաշտպանությունը կլինի եզրափակիչ դուրս գալու բանալին: Չպետք է հույսը դնենք միայն 4 պաշտպանի վրա. անհրաժեշտ է նաև կիսապաշտպանների օգնությունը: Շատ էինք պարտվում անհատական մենապայքարներում և ուշադիր չէինք»,- իտալացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված