• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» շարունակում է հետևել Գնաբրիի շուրջ ծավալվող իրադարձություններին

Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է հետևել Գնաբրիի շուրջ ծավալվող իրադարձություններին
03.06.2022
1855 0

Մադրիդի «Ռեալը» շարունակում  է հետևել Սերժ Գնաբրիի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 

As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինների»՝ հարձակման գիծը ուժեղացնելու հիմնական տարբերակներից մեկը հենց Գնաբրին է։  Այժմ «Արքայական» ակումբը սպասողի դերում է։ 

Ամեն բան ավելի հստակ կդառնա, երբ «Բավարիայի» և Գնաբրիի միջև բանակցություններում ինչ որ քայլ կատարվի։  

Այժմ գերմանական ակումբում ավելի շատ մտահոգված են Լևանդովսկիի նոր պայմանագրով։ 

Նշվում է նաև, որ Գնաբրին կարող է հեռանալ, եթե «Բավարիան» ձեռք բերի Սադիո Մանեին։ 

Գնաբրիի գործակալները հասկացրել են «Ռեալին», որ ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել Մադրիդ։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գնաբրին մերժել է «Բավարիայի» առաջին առաջարկը, և ակումբը այժմ չի պատրաստվում ավելի լավ պայմաններով առաջարկ կատարել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված