Հոդվածներ

Մբապեի խաղահամարի դիլեման «Ռեալում»
19.02.2024
4322 0

Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» սպասվող տեղափոխությունից հետո սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է նրա խաղահամարի հարցը՝ «7», «9» և «10»։

Մբապեն նախապատվությունը տալիս է «7» համարին, սակայն «Ռեալում» այն զբաղեցրել է Վինիսիուսը։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը թիմի գլխավոր աստղերից մեկին կխնդրի զիջել խաղահամարը նորեկին։

«9» համարը նախատեսված է Էնդրիկի համար, որը նույնպես թիմին կմիանա այս ամառ։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ այս խաղահամարի հարցում նախևառաջ հարցնեն 25–ամյա ֆուտբոլիստի կարծիքը։

Սակայն ամենահավանական տարբերակը ֆրանսիացի հարձակվողի համար «10–ն» է, որի ներքո նա հանդես է գալիս նաև Ֆրանսիայի հավաքականում։ Չնայած այս դեպքում նույնպես կախված կլինի նրանից՝ արդյոք Մոդրիչը կհեռանա՞ «Ռեալից» այս ամառ, թե ոչ։


Ամենակարդացված