Հոդվածներ

Մբապեն հրաժարվել է «Ալ Հիլյալի» հետ բանակցելու առաջարկից
26.07.2023
1817 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբի ներկայացուցիչների հետ բանակցությունների առաջարկից, հաղորդում են հեղինակավոր այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են ֆրանսիական L'Equipe պարբերականը, ինսայդերներ Ֆաբրիցիո Ռոմանոն ու Ջանլուկա դի Մարցիոն:

Հիշեցնենք, որ «Ալ Հիլյալի» ներկայացուցիչները Փարիզում են, որպեսզի համոզեն Ֆրանսիայի հավաքականի ավագին իրենց թիմին միանալու հարցում: Մեկ տարվա համար ակումբը պատրաստ է Մբապեին մոտ 700 միլիոն եվրո վճարել (բոլոր վճարները ներառյալ):

The Times-ի հաղորդմամբ՝ Մբապեն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու մտադրություն չունի: 

Նույն աղբյուրը պնդում է, որ ՊՍԺ-ն հիասթափված է Մբապեի որոշումից ու 100 տոկոսով վստահ է, որ ֆրանսիացին արաբական ակումբի հետ բանակցելուց հրաժարվել է, քանի որ 2024 թվականին «Ռեալին» միանալու համաձայնություն ունի «Արքայական ակումբի» հետ: Բրիտանական աղբյուրն ընդգծում է, որ Մբապեի համար շարունակում է առաջնային մնալ առաջիկա մրցաշրջանը ՊՍԺ-ում անցկացնելու, իսկ հետո անվճար հեռանալու տարբերակը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված