• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Միլանը» պատրաստ է 30 մլն եվրո առաջարկել Բրահիմ Դիասի տրանսֆերի համար

Հոդվածներ

«Միլանը» պատրաստ է 30 մլն եվրո առաջարկել Բրահիմ Դիասի տրանսֆերի համար
16.02.2021
2066 0

Goal.com-ի փոխանցմամբ, «Միլանը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում 30 մլն եվրո առաջարկել Բրահիմ Դիասի տրանսֆերի համար։ 

Ներկա պահին ֆուտբոլիստը վարձավճարային հիմունքներով պաշտպանում է «Միլանի» գույները, և արդեն իր խաղով կարողացել է լավ  տպավորություն թողնել իտալական ակումբի մարզչական անձնակազմի և ղեկավարության վրա։ 

Այս մրցաշրջանում Դիասը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 

Հաշվի առնելով այն, որ «Ռեալը» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և դեռ պետք է մտածի «Սանտիագո Բերնաբեուի» վերջնական վերանորոգման մասին, Դիասի տեղափոխությունը «Միլան» այնքան էլ վատ տարբերալ չէ «Սերուցքայինների» համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված