«Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան ճանաչվեց ԱԱԱ-ի լավագույն ռմբարկու։
21-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում անցկացրած 6 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ։ Նա մեկական գոլ է խփել «ԱԼ-Հիլալի», «Զալցբուրգի», «Յուվենթուսի» և «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղերում։ Նա նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Պաչուկայի» դեմ խաղում։
Մրցաշարում 4 գոլով աչքի են ընկել նաև Անխել Դի Մարիան (բոլորը 11 մետրանոցից), Սերու Գիրասին (մեկ գոլ 11 մետրանոցից) և Մարկոս Լեոնարդոն (բոլորը խաղից), սակայն Bank of America-ի կողմից մրցանակը շնորհվել է Գոնսալոյին։
Los Merengues, Realmadrid.am