• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Այս ամռանը «Ռեալը» անպայման պետք է ուժեղացնի կարևոր դիրքերից մեկը

Հոդվածներ

Այս ամռանը «Ռեալը» անպայման պետք է ուժեղացնի կարևոր դիրքերից մեկը
26.06.2022
3243 0

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» դեռևս ձեռք չի բերել որևէ հարձակվողի։ 

Մարիանոն և Լուկա Յովիչը մեծ հավանականությամբ կլքեն ակումբը։ Diario AS-ի փոխանցմամբ, Դիասը մի քանի տարբերակներ է դիտարկում, իսկ Յովիչը կարող է վարձակալության հիմունքներով հանդես գալ «Ֆիորենտինայում»։ 

Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» անհրաժեշտություն կունենա նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելու, եթե Բորխա Մայորալը ևս լքի ակումբը։ 

Լրագրողների պնդմամբ, «Սերուցքայինները» թիմ կհրավիրեն միայն այնպիսի հարձակվողի, որը կկարողանա լրացնել Բենզեմային։  

Նշվում էր, որ ակումբը հետաքրքրված է Էդին Ջեկոյի և Ռաուլ դե Տոմասի ծառայություններով, սակայն բանակցություններ դեռևս տեղի չեն ունեցել։ 

Մի բան հստակ է. «Ռեալին» կենտրոնական հարձակվող է անհրաժեշտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված