Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկ Դին Հյոյսենի հասցեին, որի շնորհանդեսը կայացել է այսօր:
«Դու աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն ես, բարի գալուստ «Ռեալ» ընտանիք։ Այս մարզաշապիկը խորհրդանշում է նվիրում, աշխատանք, համեստություն:
Երկու շաբաթ առաջ մենք ներկայացրինք մեր նոր գլխավոր մարզչին՝ Խաբի Ալոնսոյին։ Մեզ մոտ հիանալի թիմ է՝ փայլուն խաղացողներով, և ցանկանում ենք շարունակել պատմություն կերտել։
Այսօր ուրախ ենք ողջունելու մեծ տաղանդի՝ Դին Հյոյսենի գալուստը։ Դու ուզում էիր լինել այստեղ, սա միշտ քո երազանքն է եղել։ Դու աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն ես, սակայն ընդամենը 20 տարեկան ես։
«Մալագա», «Յուվենթուս», «Ռոմա», ԱՊԼ... Դու ցույց ես տվել, որ լավագույններից մեկն ես։ Հպարտ ենք քեզնով, քանի որ արդեն հավաքականում ես՝ Իսպանիայի ազգային թիմում։ Շատ ակումբներ ցանկանում էին ձեռք բերել քեզ, և մենք երախտապարտ ենք, որ այսօր այստեղ ես։
Սիրելի Դի՛ն, «Ռեալի» երկրպագուները քեզ ուժ կտան։ Այս մարզաշապիկը ցույց կտա քեզ, որ այստեղ երբեք չենք հանձնվում՝ մինչև վերջին րոպեն։ Դա այն է, ինչ երկրպագուները պահանջելու են քեզնից», – ասել է «Արքայական ակումբի» նախագահը։
Հիշեցնենք, որ իսպանացին մադրիդյան գրանդը համալրել է «Բորնմութից»: Գործարքի արժեքը կազմել է 59.5 միլիոն եվրո:
Fanat, Realmadrid.am