Կայացավ իսպանացի պաշտպան Դին Հյոյսենի շնորհանդեսը «Ռեալ Մադրիդում»։ Նախ ելույթի խոսքով հանդես եկավ ակումբի նախագահը, ապա՝ ակումբի նորեկը։
Ֆլորենտինո Պերես․ «Մենք մոտենում ենք նոր մարտահրավերի և մեր պատմության նոր գլխին՝ այս անգամ ԱՄՆ–ում․ Աշխարհի ակումբային առաջնություն։
Մենք հրաշալի ժամանակահատված ենք ունեցել։ Վերջին 11 տարում մենք հաղթել ենք 30 տիտղոս, սակայն քրտնաջան աշխատում ենք նոր հաջողությունների համար։
Մենք երջանիկ ենք, քանի որ մեր ակումբ է ժամանել մեծ տաղանդ՝ Դին Հյոյսենը։ Դու ցանկանում էիր լինել այստեղ, դա միշտ քո երազանքն էր։ Դա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն ես, չնայած դեռ 20 տարեկան ես։
Քեզ ցանկանում էին հրավիրել շատ ակումբներ, սակայն ամենասկզբից էլ գիտեիր, որ ցանկանում ես այստեղ հայտնվել, որպեսզի սեփական պատմությունը գրես աշխարհի ամենահաջողակ ակումբում»։
Դին Հյոյսեն․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին։ Նրա զանգից հետո ես այլ ակումբների առաջարկներ չլսեցի։
Երախտապարտ եմ նաև ընտանիքիս, ծնողներիս, եղբայրներիս և քույրերիս։ Առանց նրանց, սա հնարավոր չէր լինի։ Ես տեղափոխվել եմ աշխարհի լավագույն ակումբ և 100 տոկոսով կներդնեմ իմ ջանքերը՝ մնալով համեստ, սակայն ջանալով հաղթել բոլոր մրցաշարերը՝ սկսած ԱԱԱ–ից։
«Ռեալ Մադրիդն» իմ կյանքի ակումբն է։ Ես հույս ունեմ, որ այստեղ դեռ շատ երկար տարիներ կանցկացնեմ։ Hala Madrid!»։