Խաբի Ալոնսոյի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները պատրաստվում են Աշխարհի ակումբային առաջնությանը
«Արքայական ակումբը» մարզվում է «Ռեալ Մադրիդ Սիթիում» և սա Խաբի Ալոնսոյի՝ «Ռեալի» գլխավոր մարզիչի կարգավիճակում առաջին մարզումն է։
Բացառությամբ Ազգերի լիգային մասնակցած կամ հավաքականներին մնացած ֆուտբոլիստների՝ մնացածը սկսել են նախապատրաստվել Աշխարհի ակումբային առաջնությանը։
«Ռեալն» ԱՄՆ–ում իր մեկնարկային խաղը կանցկացնի չորեքշաբթի՝ հունիսի 18-ին՝ «Ալ Հիլալի» դեմ, որը կկայանա Մայամիի «Hard Rock» մարզադաշտում (Երևանի ժամանակով՝ 23:00, տեղական ժամանակով՝ 15:00)։