Հոդվածներ

Ռոդրի․ «Վաղը մեզ այլ «Ռեալ Մադրիդ» է դիմակայելու»
08.04.2024
1496 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (09.02, 23:00):

«Քաղաքայինների» կիսապաշտպան Ռոդրիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Իհարկե մենք նախորդ տարվա փորձը ունենք, սակայն շատ չենք մտածում այդ մասին։ Մենք դիմակայելու ենք այլ «Ռեալ Մադրիդի», նրանք տարբեր են խաղում և յուրաքանչյուր մրցաշրջան տարբեր է։

Մենք այստեղ ենք ժամանել մրցաշրջանի մեզ համար հարմար վիճակում։ Շա լավ ենք ճանաչում միմյանց և դժվար խաղ ենք սպասում վաղը»։

«Ինչ կարող եմ ասել Պեպի մասի՞ն, դուք տեսել եք դա նախորդ տարիներին։ Մենք խոսում ենք այս մրցաշարի հավանաբար ամենահաջողակ մասնագետների՝ Անչելոտիի և Պեպի մասին։

Նրանք տարբեր ոճեր ունեն, սակայն երկուսն էլ հաղթողներ են և Պեպի մասին կարող եմ ասել, որ նա մեր առաջատարն է։ Վաղը, ինչպես միշտ, նրանից սպասում ենք առավելագույնը խոսքի, տակտիկայի և դրական էներգիայի առումով»։

«Թիմակիցներիցս խնդրում եմ կենտրոնացվածություն պահպանել։ Մենք հաղթողներ են և մենք ցանկանում ենք դա կրկին անել։ Չենք կարող շփոթվել, պետք է լավագույն խաղը ցուցադրենք»։

Պեպ Գվարդիոլայի նախախաղային մամուլի ասուլիսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ 

Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Անտոնիո Ռյուդիգերի նախախաղային մամուլի ասուլիսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված