• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ok Diario. «Ռեալը» գիտի, թե ում պետք է հրավիրի՝ Վասկեսի հեռանալու դեպքում

Հոդվածներ

Ok Diario. «Ռեալը» գիտի, թե ում պետք է հրավիրի՝ Վասկեսի հեռանալու դեպքում
10.02.2021
3187 0

«Լեյպցիգի» վինգեր Դանի Օլմոն հայտնվել է «Ռեալի» տրանսֆերային թիրախում: Այս մասին հաղորդում է Ok Diario-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, Մադրիդում կարծում են, որ 22-ամյա իսպանացին հաջողությամբ կարող է փոխարինել Լուկաս Վասկեսին, ում հետ «սերուցքայինների» ղեկավարությունը դեռևս չի կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում:

Նշվում է, որ հնարավոր գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և արժենալ մոտ 30 մլն եվրո:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օլմոն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված