• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բորուսիան» հետաքրքրված է «Ռեալի» երիտասարդ տաղանդի ծառայություններով

Հոդվածներ

«Բորուսիան» հետաքրքրված է «Ռեալի» երիտասարդ տաղանդի ծառայություններով
07.06.2025
375 0

Դորտմունդի «Բորուսիան» առաջարկ է արել Մադրիդի «Ռեալին»՝ 18-ամյա կենտրոնական պաշտպան Դիեգո Ագուադոյի տրանսֆերը ձեռք բերելու համար, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ «մեղուները» պատրաստ են 6 միլիոն եվրո վճարել «Արքայական ակումբին»՝ իսպանացի ֆուտբոլիստի համար։

Այնուամենայնիվ, «Ռեալը» մտադիր է Ագուադոյին ընդգրկել Ակումբային աշխարհի առաջնությանը և նրա ապագայի շուրջ քննարկումներ սկսել միայն այդ մրցաշարի ավարտից հետո։

Նախորդ մրցաշրջանում Ագուադոն մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt–ի համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։