Հոդվածներ

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված ցանկը
04.06.2025
602 0

Goal պարբերականը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների նոր ցուցակը։ Հատկանշական է, որ 10 հիմնական ֆավորիտների թվում չկա Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցած ոչ մի «Ինտերի» ֆուտբոլիստ։ 

2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թոփ-10-ը հետևյալն է․

1․Ուսման Դեմբելե («ՊՍԺ»)

2․ Լամին Յամալ («Բարսելոնա»)

3․ Ռաֆինյա («Բարսելոնա»)

4․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)

5․ Կիլիան Մբապե («Ռեալ» Մադրիդ)

6․ (չի եղել թոփ-10-ում) Դեզիրե Դուե («ՊՍԺ»)

7․ (չի եղել թոփ-10-ում) Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)

8․ (չի եղել թոփ-10-ում) Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ)

9․ Պեդրի («Բարսելոնա»)

10․ Հարի Քեյն («Բավարիա»)

Այսպիսով, թոփ-10-ից դուրս են մնացել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման (նախկինում 4-րդն էր), «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը (նախկինում 9-րդն էր), ինչպես նաև «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը մինչ այդ զբաղեցնում էր տասներորդ հորիզոնականը։

2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ Փարիզում։


Ամենակարդացված