Հոդվածներ

2 պատճառ. «Բարսելոնան» չի պայքարի Մբապեի տրանսֆերի համար
25.07.2023
2583 0

«Բարսելոնան» չի պայքարի ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի տրանսֆերի համար 2 պատճառով, հայտնում է Mundo Deportivo-ն: 

Կատալոնական ակումբում կարծում են, որ Մբապեի տրանսֆերային արժեքը բավական բարձր է, և նա վատ ազդեցություն է թողնում հանդերձարանում:

Փարիզյան ակումբը տրանսֆերի է հանել աշխարհի չեմպիոնին, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

2022/23 մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված