• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազարը կարող է բաց թողնել Իտալիայի դեմ հանդիպումը. Որոշումը կկայացվի վերջին պահին

Հոդվածներ

Ազարը կարող է բաց թողնել Իտալիայի դեմ հանդիպումը. Որոշումը կկայացվի վերջին պահին
02.07.2021
2011 0

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը Իտալիայի ընտրանու դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրոների հարցերին։ 

Նա նաև խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի և նրա՝ Իտալիայի դեմ խաղին մասնակցելու հնարավորության մասին։ 

«Այսօր Ազարը և Դե Բրույնեն ավելի շուտ են ավարտել մարզումը։ Նրանց վերաբերյալ որոշում կկայացվի վերջին պահին։ Էդենի մոտ լավ պրոգրես է նկատվում, սակայն դա կարող է բավարար չլինել Իտալիայի դեմ խաղին մասնակցելու համար». նշել է Մարտինեզը։ 

Հիշեցնենք, որ Ազարը մկանային վնասվածք էր ստացել Պորտուգալիայի դեմ խաղի ընթացքում։ 

2020/21 մրցաշրջանում սա նրա 7-րդ վնասվածքն է։ 6 դեպքերում վնասվածքները եղել են մկանային։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված