Հոդվածներ

Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
28.05.2025
521 0

Կիլիան Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 

Ֆրանսիացին «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում լավագույնն էր։ 

«Սա ուրախություն է և մեծ պահ ինձ համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Իսպանիայում առաջին մրցաշրջանը ինձ համար նոր փորձ էր որպես ֆուտբոլիստ և որպես մարդ։

Երբ տեղափոխվեցի, պետք է հարմարվեի թիմին, երկրին, նոր լեզվին և մշակույթին։ Հիմա ես ինձ հիանալի եմ զգում, և դա նկատվում է խաղադաշտում։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում». նշել է Կիլիանը։

«Արքայական» ակումբում իր առաջին մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 56 հանդիպման՝ դառնալով 43 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված