• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին՝ գավաթային հանդիպման մասին. «Այսպիսի խաղադաշտում չի կարելի խաղալ»

Հոդվածներ

Անչելոտին՝ գավաթային հանդիպման մասին. «Այսպիսի խաղադաշտում չի կարելի խաղալ»
04.01.2023
4102 0

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերոնյոի» նկատմամբ ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Մադրիդյան գրանդի կազմում միակ գոլը խփեց Ռոդրիգոն:

Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է գավաթային խաղը:

 «Ինձ ամեն ինչ դուր եկավ առաջին րոպեից մինչև վերջինը: Գիտեինք, որ պետք է համբերենք, սակայն ռիսկի չդիմեցինք ու երկրորդ խաղում անընդմեջ անառիկ պահեցինք դարպասը: 

Այսպիսի խաղադաշտում չի կարելի խաղալ: Իմ կարծիքով սա ֆուտբոլ չէր: Հիանալի է, որ փոքր ակումբները կարողանում են մրցակցել մեծ թիմերի հետ. երկրպագուների համար դա լավ է, սակայն նրանք նույնպես ցանկանում են տեսնել լավ ֆուտբոլ»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված