Հոդվածներ

«Ռեալը» ծրագրում է գնել 16-ամյա տաղանդի տրանսֆերային իրավունքը
13.03.2024
1503 0

Մադրիդի «Ռեալը» մեծ հետաքրքրվածությամբ հետևում է «Ռիվեր Փլեյթի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի խաղին:

TNT Sports Argentina-ի հաղորդմամբ՝ 16-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական այլ գրանդ ակումբներ նույնպես:

«Սերուցքայինները» մտադիր են պաշտոնական առաջարկով դիմել արգենտինական կողմին, երբ ֆուտբոլիստը դառնա չափահաս:

Ընթացիկ մրցաշրջանում Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրած 9 խաղում խփել է 1 գոլ;

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված