Հոդվածներ

Կրոս․ «Հասկանում եմ Վինիսիուսին»
29.10.2025
1117 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պաշտպանել է «Սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, որը զայրացել էր Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) 72-րդ րոպեին փոխարինվելու պատճառով։ Գիտակցելով, որ իրեն փոխարինում են, բրազիլացին սկսել էր էմոցիոնալ ժեստերով արտահայտվել և անմիջապես հեռանալ հանդերձարան, սակայն հետո վերադարձել էր պահեստայինների նստարան։

«Երբ անցկացնես փայլուն խաղ, հատկապես նման հանդիպման ժամանակ, դժվար է ուրախանալ փոխարինման համար։ Ինձ նույնպես երբեք դուր չէր գալիս, երբ ինձ փոխարինում էին։ Բայց անկեղծ ասած՝ երբեք անմիջապես չէի հեռանում հանդերձարան։

Կարելի է դատել դրսից, բայց պետք է հիշել, որ բացի նրանցից, ովքեր խաղում են «Էլ Կլասիկոյում»՝ 80 հազար հանդիսականների ներկայությամբ և 2:1 հաշվի պայմաններում, ոչ ոք չի կարող հասկանալ՝ ինչ է ուզում խաղացողը տվյալ պահին՝ հեռանալ, թե մնալ։ Ոչ ոք չի կարող դատել այդ զգացմունքների մասին կամ նույնիսկ պատկերացնել դրանք։ Նրանք, ովքեր դատում են, պարզապես չեն կարող իրենց դնել Վինիսիուսի տեղը։

Ես հասկանում եմ նրա զայրույթը․ ինչպես տեսաք, նա դա արտահայտեց ոչ ամենալավ ձևով։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման իրավիճակի մեջ հայտնվելը խաղի ընթացքում բացառիկ հուզական փորձ է։ Ես էլ եմ նման բաների միջով անցել շատ անգամներ, ուստի պետք չէ ամեն ինչին չափազանց լուրջ վերաբերվել։ Մարզիչները սովորաբար նույնպես այդպես չեն անում, հատկապես նրանք, ովքեր իրենք էլ նախկինում ֆուտբոլ են խաղացել», – ասել է Կրոսը իր Einfach mal Luppen փոդքաստում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված