Հոդվածներ

«ՊՍԺ»-ն շարունակում է հետևել Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին
09.02.2021
1425 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, ֆրանսիական «ՊՍԺ»-ն լրջորեն հետաքրքրված է Սերխիո Ռամոսի ծառայություններով և ակտիվորեն հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ 

Նշվում է, որ Ռամոսի ու «Ռեալի» միջև ընթացող բանականցությունները կանգ են առել, չնայած, որ «Սերուցքայինները» դեռ հույս ունեն նոր պայմանագիր կնքել իսպանացու հետ։ 

Ռամոսը դեռ վերջնական որոշում չի կայացրել, և նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսը անձամբ է զրուցելու նրա հետ։ 

Ռամոսը և Պերեսը ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և ըստ աղբյուրի Ռամոսի համար գերադասելի է մնալ «Ռեալում»։ 

Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագրի -ամկետը ավարտվում է գալիք ամռանը և նոր պայմանագիր չկնքելու դեպքում, նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված