Հոդվածներ

Մբապեն գերազանցեց Դի Ստեֆանոյի ցուցանիշը
15.05.2025
202 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրում «Մայորկայի» դեմ (2:1) կայացած հանդիպման ժամանակ:

Այդ գոլը դարձավ ֆրանսիացու 28-րդը Լա Լիգայի 32 խաղերում՝ մեկնարկային մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում։ Այդպիսով, Մբապեն գերազանցեց «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդը։ Այս մասին հայտնում է OptaJose–ի X սոցիալական ցանցի էջը։

1953/1954 մրցաշրջանում Դի Ստեֆանոն 27 գոլ էր խփել Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում՝ «Ռեալի» կազմում իր մեկնարկային մրցաշրջանում։

Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրած 53 խաղում խփել է 39 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ 


Ամենակարդացված