Հոդվածներ

«Ռեալ» 2-0 «Էյբար». հերթական 3 միավորը (տեսանյութ)
03.04.2021
2939 0

Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Էյբարի» հետ ու կարողացավ 2-0 հաշվով հաղթանակ տանել։

Հանդիպման սկզբնամասը «արքայական» ակումբն ակտիվ մեկնարկեց, երկու անգամ կարողացավ գնդակն անցկացնել հակառակորդի դարպասային գծից այն կողմ, սակայն երկու դեպքում էլ արձանագրվեց խաղից դուրս վիճակ։

Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջնամասում «Ռեալը» կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել. 41-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Ասենսիոն ու կողմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պայմանններում։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» նույնպես ակտիվ գրոհում էր ու իր առավելությունը կարողացավ կրկնապատկել 73-րդ րոպեին՝ Բենզեմայի շնորհիվ։ Հանդիպման մնացած հատվածում գոլեր չեղան ու մադրիդյան ակումբը 2-0 հաշվով։

Այսպիսով, «Ռեալը» վաստակում է 63 միավոր ու բարձրանում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։


ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված