Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է Տեո Էրնանդեսի ծառայություններով
03.05.2025
512 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» 27-ամյա ձախ պաշտպան Տեո Էրնանդեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։

Աղբյուրի տվյալներով, ֆրանսիացի ֆուտբոլիստը համապատասխանում է «արքայական» ակումբի բոլոր պահանջներին։ Էրնանդեսն ունի փորձառություն, հեշտությամբ կարող է հարմարվել Իսպանիայի առաջնությանը։ Բացի այդ, նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը, ինչի արդյունքում նա կարող է հասանելի լինել համեմատաբար մատչելի գնով։

Տեո Էրնանդեսը Մադրիդի «Ատլետիկոյի» ակադեմիայի սան է։ 2017-ից 2019 թվականներին նա արդեն հանդես է եկել «Ռեալի» կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում պաշտպանը մասնակցել է 46 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։է՝

Fanat, Realmadrid.am