«Ալ-Հիլալը» ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Կարլո Անչելոտիին։
Իտալացին շատ մոտ էր Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելուն, սակայն վերջին պահին գործարքը չեղարկվել է։ Նշվում է, որ այժմ նա դիտարկում է Սաուդիան Արաբիայից ստացած առաջարկը, ըստ որի տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։
Ըստ Relevo-ի, նման առաջարկն 65-ամյա մասնագետին կատարել է «Ալ-Հիլալը»։
Իսկ ահա Բրազիլիայի հավաքականը դիտարկում է Անչելոտիի փոխարեն նշանակել Ժորժե Ժեզուշին, ով այժմ գլխավորում է «Ալ-Հիլալը»։
Los Merengues, Realmadrid.am