Հոդվածներ

Փարթին՝ Էդեգորի մասին. «Նա այնքան խելացի է»
08.02.2021
1367 0

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Փարթին գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկ Մարտին Էդեգորի հասցեին:

«Հիշում եմ Էդեգորի դեմ առաջին խաղը: Նա այնքան խելացի է, հիանալի է տիրում գնդակին՝ չթողնելով խլել այն: Շատ հաճելի է Մարտինին տեսնել ԱՊԼ-ում: Հույս ունեմ՝ փայլուն կանցկացնի մրցաշրջանի մնացած հատվածն ու մեծ օգուտ կբերի թիմին»,- եզրափակել է 27-ամյա խաղացողը:

Հիշեցնենք, որ Փարթին ու Էդեգորը միմյանց դեմ խաղացել են, երբ առաջինը հանդես էր գալիս «Ատլետիկոյի» կազմում:

Նորվեգացին «զինագործների» կազմում խաղալու է մինչև մրցաշրջանի ավարտը՝ վարձակալական հիմունքներով:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված