• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կասիլյասն ասել է՝ ո՞վ պիտի պաշտպանի «Ռեալի» դարպասը ՉԼ-ի եզրափակիչում

Հոդվածներ

Կասիլյասն ասել է՝ ո՞վ պիտի պաշտպանի «Ռեալի» դարպասը ՉԼ-ի եզրափակիչում
10.05.2024
3547 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ավագ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արքայական ակումբի» դարպասը պետք է շարունակի պաշտպանել Անդրեյ Լունինը:

«Կարծում եմ՝ եզրափակիչում պետք է խաղա Լունինը: Կուրտուան ապացուցելու բան չունի, նա կրկին կլինի աշխարհի լավագույն դարպասապահը, սակայն շատ ժամանակ չի անցել վերականգնումից, իսկ Լունինը ցուցադրել է հուսալիություն»,- իսպանացու խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պատմության մեջ 18-րդ անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» է»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված