Հոդվածներ

Կյանքից հեռացել է լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը
08.01.2024
1089 0

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը մահացել է 78 տարեկանում:

Ֆուտբոլային կարիերայում Բեկենբաուերը խաղացել է գերմանական «Բավարիայում» և «Համբուրգում», ինչպես նաև ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»: Ակումբային մակարդակում անցկացրած 620 խաղում դարձել է 74 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ:

Բեկենբաուերը նաև 103 խաղ է անցկացրել Գերմանիայի հավաքականում, խփել 14 գոլ, ինչպես նաև հաղթել Աշխարհի առաջնությունն ու Եվրոպայի առաջնությունը:

Նա 1972 և 1976 թվականներին արժանացել է «Ոսկե գնդակի», երեք անգամ հաղթել ՉԼ-ն, 5 անգամ՝ Բունդեսլիգան, 4 անգամ՝ Գերմանիայի գավաթը, ինչպես նաև մեկական անգամ Եվրոպական չեմպիոնների գավաթն ու ԱԱԱ-ն:


Ամենակարդացված