France Football-ը ցանկանում է խոսել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Marca-ի տեղեկություններով, ամսագրի ներկայացուցիչները ցանկանում են մադրիդյան գրանդի նախագահի համար պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակի գլխավոր հավակնորդն «Արքայական ակումբի» առաջատար Վինիսիուսն էր, սակայն հաղթող ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» հենակետային Ռոդրին:
Fanat, Realmadrid.am