Հոդվածներ

AS. «Ռեալը» պատրաստ է ամռանը հրաժեշտ տալ Վինիսիուսին
03.02.2021
2037 0

Դեռևս 1 տարի առաջ Վինիսիուսը համարվում էր անձեռնամխելի խաղացող «Ռեալի» համար:

Հիմա բրազիլացին կորցրել է իր կարգավիճակն ու այլևս առանցքային խաղացողների շարքին չի դասվում:

Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինները» պատրաստ են ամռանը հրաժեշտ տալ 20-ամյա վինգերին, եթե ստանան համապատասխան առաջարկ:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված