Հոդվածներ

«Ռեալի» կիսապաշտպանության գլխավոր հերոսը
13.04.2024
706 0

Կամավինգան կիսապաշտպանության դերում «Մանչեսթեր Սիթիի» դեմ դիմակայության գլխավոր հերոսներից մեկն էր։ Երկու մրցաշրջան առաջ նա արդեն առանցքային դեր էր խաղում ռեմոնտադայի գործում։

Այնուամենայնիվ, Կաման այս անգամ գլխավոր գործող անձն էր, իսկ գոլը դարձավ տորթի վրայի բալը։ Նա ամենուրեք էր և վերահսկում էր խաղի ընթացքը։ Դեղին քարտը նրան կզրկեր պատասխան խաղին մասնակցելու հնարավորությունից, սակայն նա կարողացավ խուսափել դրանից։

Կաման ինչպես միշտ էներգիայով լի էր, 6 գնդակ խլեց, հաջող սահանկումներ կատարեց և Բելինգեմի հետ միասին դարձավ ամենաշատ մենապայքարների մասնակցած ֆուտբոլիստը (12) և հաղթեց դրանցից կեսում։

Նա հաղթահարեց 11․5 կիլոմետր, ինչը ՉԼ–ում «Ռեալի» առաջատար Դանի Կարվախալից ավելի լավ ցուցանիշ է՝ 11․1։

Անչելոտին երկու բան էր խնդրել՝ «խիզախություն և բնավորություն»։ «Եվ թիմը դա արեց, հիանալի հանդիպում էր։ Մենք լավ խաղացինք, սակայն չհաղթեցինք։ Պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք պատասխան խաղում»,– ասել Է Կամավինգան։

«Ես պետք է ավելի կենտրոնացած գործեմ, ավելի շատ գոլ խփեմ, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարեմ և ավելի կենտրոնացած լինեմ։ Նաև պետք է բարելավվեմ աջ ոտքով խաղս»,– խաղից հետո ասել էր նա։


Նախորդ մրցաշրջանում նա այդ հնարավորությունը ուներ, քանի որ կիսապաշտպանությունում չէր խաղում։ Մենդիի վնասվածքը և Կամավինգայի ունիվերսալությունը «ստիպել» էին նրան դառնալ ձախ եզրային հարձակվող, սակայն Բերնարդու Սիլվան մղձավանջ դարձավ, որը Գվարդիոլայի հուշումներից հետո կարողացավ օգտվել թերացումներից։ 

Հաջորդ շաբաթ «Էթիհադում» Կամավինգան հանդես է գալու որպես կիսապաշտպան և ռևանշի կդիմի։


Ամենակարդացված