Հոդվածներ

Մբապեի հայտարարությունը վերջնագիր է «Ռեալին»
25.01.2021
3302 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկար ժամանակ է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է:

Ֆրանսիացու՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է մեկուկես տարի հետո, ու չնայած ՊՍԺ-ի ղեկավարության ջանքերին՝ աշխարհի չեմպիոնը դեռևս հրաժարվում է նոր համաձայնագիր ստորագրել:

Օրեր առաջ Մբապեն հրապարակավ խոսել է իր ապագայի մասին:

«Բանակցություններ եմ վարում ակումբի հետ, սակայն վերջնական որշում չեմ կայացրել: Միևնույն ժամանակ չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագրիս ժամկետն ու հաջորդ տարի հեռանալ: Եթե համաձայնության գամ երկարատև պայմանագրի շուրջ, կմնամ ակումբում»:

Իսպանական մամուլը վստահ է, որ 22-ամյա ռմբարկուի խոսքերը վերջնագիր է «Ռեալի» ղեկավարությանը: Ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ անորոշության մեջ ու մադրիդյան կողմից սպասում է կոնկրետ գործողություններ:

Դեռևս մեկ տարի առաջ մեծ հավանականություն կար, որ 2021 թվականին Մբապեն կհագնի «Ռեալի» մարզաշապիկը, սակայն վրա հասավ կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած ֆինանսական ճգնաժամը:

Հիմա փարիզյան ակումբը Մբապեին առաջարկում է տարեկան 24 մլն եվրո աշխատավարձ, այնքան, որքան ստանում է Նեյմարը:

Բոլոր դեպքերում «Ռեալում» պատրաստ չեն ապահովել այդպիսի գումարներ: Խնդիր է նաև Զինեդին Զիդանի շուրջ ստեղծված իրավիճակը: Եթե մրցաշրջանի ավարտին ֆրանսիացի մասնագետը հեռանա, ևս մեկ շարժառիթ կպակասի Մբապեի համար:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում Կիլիանն անցկացրել է 23 հանդիպում, դարձել 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված