Հոդվածներ

«Ալավես» - «Ռեալ»՝ 1-4. Տպավորիչ հաղթանակ արտագնա խաղում
23.01.2021
2557 0

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ալավեսի» հետ: 

Գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ կորոնավիրուսի պատճառով բացակայության պայմաններում թիմին առաջնորդեց ֆրանսիացի մասնագետի օգնականը:

Առաջին խաղակեսում «Արքայական ակումբը», մեծ հաշվով, հաղթական հաշվի հասավ՝ խփելով 3 անպատասխան գնդակ: Գոլերի հեղինակ դարձան Կազեմիրոն, Բենզեման ու Ազարը:

Երկրորդ կեսի մեկնարկից կարճ ժամանակ անց՝ 59-րդ րոպեին, «Ալավեսի» ֆուտբոլիստ Խոսելուն կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1-3, իսկ 70-րդ րոպեին Կարիմ Բենզեման ձևակերպեց դուբլ՝ խփելով այս խաղի վերջին գնդակը:

Այսպիսով՝ Մադրիդի «Ռեալն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցում է 40 միավոր և առաջատար «Ատլետիկոյին» զիջում է 4 միավորով: 

Լա լիգա, 20-րդ տուր

«Ալավես» 1-4 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ 0-1՝ Կազեմիրո 15՛, 0-2՝ Բենզեմա 41՛, 0-3՝ Ազար 45+1՛, 1-3՝ Խոսելու 59՛, 1-4՝ Բենզեմա 70՛


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված