Հոդվածներ

Sky sport. Ալաբան դեռ համաձայնության չի հասել «Ռեալի» հետ
19.01.2021
1708 0

Այսօր մի շարք հայտնի լրատվականներ պնդել են, որ Դավիդ Ալաբան պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» հետ և ամռանը կտեղափոխվի «Արքայական» ակումբ։ 

Sky sport-ի պնդմամբ էլ, Ալաբան դեռ համաձայնության չի հասել «Ռեալի» հետ և որոշում կկայացնի միայն գարնանը։ 

«Ռեալը» գայթակղիչ առաջարկ է կատարել Ալաբային, սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը միևնույն ժամանակ բանակցություններ է վարում «Բարսելոնայի», «ՊՍԺ»-ի և մանչեսթերյան երկու ակումբների հետ։

Ավելի վաղ նշվել էր, որ Ալաբան քառամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ տարեկան 11 մլն եվրո աշխատավարձով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված