• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիո. «Մենք հիասթափված ու չարացած ենք, սակայն առջևում այլ նպատակներ կան»

Հոդվածներ

Ասենսիո. «Մենք հիասթափված ու չարացած ենք, սակայն առջևում այլ նպատակներ կան»
14.01.2021
1790 0

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում (1:2):

««Ատլետիկը» շատ լավ հանդիպում անցկացրեց, ու խաղասկզբում դժվար էր մեզ համար: Փորձեցինք որոշ բաներ փոփոխել երկրորդ կեսում, սակայն դրանք բավարար չէին:

Մենք հիասթափված ու չարացած ենք, սակայն առջևում այլ նպատակներ կան: Հարկավոր է մոռանալ այս պարտությունն ու առաջ շարժվել»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հավելենք, որ հանդիպման ընթացքում Ասենսիոյի հարվածներից հետո գնդակը մեկական անգամ ետ մղվեց ուղղահայաց և հորիզոնական դարպասաձողից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված