Հոդվածներ

Բելինգեմի տպավորիչ ցուցանիշն ընթացիկ մրցաշրջանում
14.05.2024
1227 0

«Ալավեսի» դեմ կայացած խաղում Ջուդ Բելինգեմը հերթական անգամ իր բարձրության վրա էր։

Անգլիացի ֆուտբոլիստը կարողացավ դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Այդպիսով նա խփեց մրցաշրջանում իր 23-րդ գոլը և կատարեց 11-րդ գոլային փոխանցումը։  

Լա Լիգայում Ջուդը անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ ՉԼ-ում 10 խաղում 4-ական գոլ և գոլային փոխանցում։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում մեկ գոլային փոխանցում և Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում ևս մեկ գոլային փոխանցում։

Բելինգեմն այժմ մեկ գոլով է զիջում Լա Լիգայի լավագույն ռմբարկու Արտյով Դովբիկին։

Los Merengues, Realmadrid.am