• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Footyheadlines. «Բարսելոնան» «Ռեալի» դեմ հանդես կգա հատուկ մարզաշապիկով (լուսանկար)

Հոդվածներ

Footyheadlines. «Բարսելոնան» «Ռեալի» դեմ հանդես կգա հատուկ մարզաշապիկով (լուսանկար)
11.01.2021
2261 0

«Բարսելոնան» հայտարարել է, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի գարնանային «Էլ Կլասիկոյում» «Ռեալի» դեմ հանդես է գալու հատուկ մարզաշապիկով: 

Խաղաշապիկը համադրված է լինելու ակումբի գույներով (կապտանռնագույն), ինչպես նաև Կատալոնիայի դրոշի երանգներով: Այս մասին հաղորդում է Footyheadlines կայքը:

Այդպիսով դիզայներները ցանկացել են ընդգծել ակումբի արմատներն ու արժեքները, նվիրվածության ու հավատարմության գաղափարը: Հատուկ թողարկված մարզաշապիկը ներկայացնելու է «Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ «Էլ Կլասիկոն» տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 11-ին (տուր 30):

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված