Հոդվածներ

Իսկոն կսկսի համագործակցել Ռոնալդուի գործակալի հետ
14.05.2022
1692 0

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն պայմանագիր է կնքելու Gestifute գործակալական ընկերության հետ, որը ղեկավարում է Ժորժե Մենդեշը: 

Իսպանացին գնում է իր խաղընկեր Մարկո Ասենսիոյի հետքերով, որը նույնպես սկսել է գործակցել պորտուգալացու հետ:

Հիշեցնենք, որ ամռանը Իսկոն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է «Ռեալից»: Նշվում է, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Սևիլյայում»:  

Հավելենք, որ Ժորժե Մենդեշը երկար տարիների աշխատում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված