Լուրեր

Բելինգեմը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը
14.11.2023
1484 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը բաց կթողնի Եվրո-2024-ում Անգլիայի հավաքականի որոշիչ հանդիպումները, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:

20-ամյա անգլիացին, որն ուսի վնասվածք էր ստացել նախորդ շաբաթ, թիմին չի օգնի Մալթայի (նոյեմբերի 17) և Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 20) դեմ խաղերում:

Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը վաղաժամ ապահովել է տեղը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում:


Ամենակարդացված