Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
Պետիի խոսքով՝ 2025/26 մրցաշրջանը որոշիչ կդառնա «սերուցքայինների» հարձակողի համար։
«Նախորդ ամառ Փարիզում շատերը՝ և՛ ղեկավարությունը, և՛ երկրպագուներն ասում էին, որ Կիլիանի հեռանալուց հետո թիմը վերջապես միասնական տեսք ունի։ Ֆուտբոլիստները աշխատում էին իրար համար և էգոիզմ չկար։
Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, Մբապեի պայմանագիրը չերկարաձգելն արդարացված որոշում էր։ Բացի այդ՝ հարձակվողը վաղուց էր երազում «Ռեալի» մասին։
Բայց այս մրցաշրջանը պետք է որոշիչ դառնա Մբապեի համար։ Նա «Ռեալ» է տեղափոխվել Չեմպիոնների լիգան հաղթելու և «Ոսկե գնդակին» արժանանալու համար»,– Պետիի խոսքը մեջբերում է АS–ը։