• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոմանո. Ալաբան բացառում է «Ռեալից» հեռանալու ցանկացած տարբերակ

Լուրեր

Ռոմանո. Ալաբան բացառում է «Ռեալից» հեռանալու ցանկացած տարբերակ
05.09.2023
1535 0

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ» ակումբ հնարավոր տեղափոխության լուրերի ֆոնին հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրառում է կատարել:

«Դավիդ Ալաբայի ու «Ալ Իթիհադի» վերաբերյալ լուրերն ուղղակի ասեկոսեներ են: Ալաբան բացառում է «Ռեալից» հեռանալու ցանկացած տարբերակ, թիմն իր հերթին թույլ չի տա, որ նա հեռանա, նույնիսկ խելահեղ առաջարկի պայմաններում:

Ալաբան սիրում է «Ռեալը», քաղաքն ու ակումբը: Հեռանալու տարբերակ ընդհանրապես չկա»,- գրել է Ռոմանոն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված